Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Կազմվածքը պահպանելու համար պետք է շուտ ճաշել

Կազմվածքը պահպանելու համար պետք է շուտ ճաշել

Եթե նիհարելու ցանկություն ունեք, ուշադրություն դարձրեք ոչ միայն ձեր կերարծին, այլեւ՝ թե երբ եք ուտում։ Հենց նման հետեւության է եկել ամերիկացի ու իսպանացի գիտնականների խումբը, որը գիտափորձ է անցկացրել 420 մարդու մասնակցությամբ։ Արդյունքում գիտնականները կարողացել են գտնել սնունդը մարսելու լավագույն ժամանակը. եթե նիհարելու ցանկություն ունեք, ճաշեք ցերեկվա երեքից ոչ ուշ,- հաղորդում է «ՄեդՎեստին»՝ վկայակոչելով The Telegraph-ին։

 

Փորձարկվողներին գիտնականները բաժանել են երկու խմբի. մեկը ճաշել է մինչեւ ցերեկվա ժամը երեքը, իսկ մյուսը՝ դրանից հետո։ Արդյունքում առաջին խմբի անդամները նիհարել են միջինում 10 կգ-ով, իսկ երկրորդինը՝ 7,7-ով։

 

Գիտափորձի հեղինակի՝ դոկտոր Ֆրանկ Շիրի խոսքով, այս հետազոտությունն իր ոլորտում ամենախոշորներից մեկն է եղել, եւ ապացուցել է ուտելու ժամանակի ու նիհարելու միջեւ կապը։

Սկզբնաղբյուր. NEWS.am STYLE
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ